Աֆղանստանի իշխանությունները «Թալիբան» շարժման 6 զինյալի մահապատժի են ենթարկել: France Presse-ի փոխանցմամբ, 2014 թվականից ի վեր սա առաջին մահապատիժն է:

Ավելի վաղ այդ երկրի նախագահի աշխատակազմում հաստատել էին, որ իսլամականները մահվան են դատապարտվել եւ կախաղան են հանվելու:

«Աֆղանստանի սահմանադրությանը համապատասխան՝ նախագահ Աշրաֆ Ղանին հավանության է արժանացրել վեց ահաբեկիչների մահվան դատավճիռը, որոնք ծանր հանցանքներ են գործել խաղաղ բնակչության եւ հասարակական անվտանգության դեմ»,- հայտարարել են աշխատակազմում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նախագահն այդ քայլին դիմել է Քաբուլի կենտրոնում տեղի ունեցած խոշոր ահաբեկչությունից հետո: Մայրաքաղաքում որոտացած երկու հզոր պայթյունների հետեւանքով 64 մարդ էր զոհվել, շուրջ 350-ը՝ վիրավորվել: