Մայիսի 5-ին Արցախի արևելյան շրջանում ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորների կողմից ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերված անտիկ շրջանի դամբարանադաշտում սալարկղային դամբարաններ են, հավանական է մ.թ. առաջին դարով թվագրությունը: Այս մասին Այս Facebook-ի իր էջում տեղեկացնում է հնագետ, Արցախում Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Դիաննա Միրիջանյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել էր, որ ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերվել են անտիկ դարաշրջանի 2 դանբարանադաշտ, որտեղ գտնվել են 2 ամբողջական գտածո` եռատերև սափոր ու գավաթ,  ափսեի 4 բեկոր:

«Գտածոներն այս պահին ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունում են և մաքրման աշխատանքներ են տարվում, որպեսզի ֆոնդավորենք»,- ասել էր Դ. Միրջանյանը և հավելել, որ տեղանքում առաջիկայում կսկսվեն ուսումնասիրության աշխատանքներ: