Տյումենի մարզում հետաքննություն է իրականացվում տյումենյան Ռոշչինո օդանավակայանում վայրէջք կատարած օդանավի վերաբերյալ: Այդ մասին ասված է Ռուսաստանի քննչական կոմիտեի ուրալյան քննչական վարչության հաղորդագրության մեջ, հայտնում է Gazeta-ն:  

Տյումենի օդանավակայանը տեղեկություն է ստացել այն մասին, որ Սոչիից օդանավ է օդ բարձրացել անսարք շասսիով, այն է` առանց արգելակիչ թմբուկի, որը հայտնաբերվել է Սոչիի օդանավակայանի թռիչքուղում: 

Տյումենում վայրէջք կատարածօդանավում եղել է 204 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ: Նշվում է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել եւ երկրի վրա ավերածություններ չկան: 

Ներկայումս ինքնաթիռի զննում է կատարվում` պարզելու հնարավոր անսարքությունները, հարցվում են անձնակազմի անդամները, նշել են քննչական վարչությունում: