Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրը` Ժաննան կսկսի հեղինակային նոր հաղորդում վարել Deutche Welle-ում: Այդ մասին հաղորդվում է գերմանական հեռուստառադիոընկերության թվիթերում: 

«#ՆեմցովաԻնտերվյու — Ժաննա Նեմցովայի նոր հեղինակային հաղորդումը   DW-ում», — ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ առաջին թողարկումը դիտման համար հասանելի կլինի մայիսի  10-ին: Նեմցովայի հյուրը կլինի Բորիս Ակունինը: