Թուրքիան Վրաստանի խոշոր առեւտրային գործընկերն է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին սեպտեմբերի 29-ին Ստամբուլում բացված Սեւծովյան տնտեսական եւ էներգետիկ ֆորումի ժամանակ։

Anadolu գործակալության հաղորդմամբ, նա նաեւ նշել է, որ  Թուրքիային է պատկանում Վրաստանում կատարված ներդրումների մեծ մասը։

Գիլաուրին ընդգծել է Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթատարի կարեւորությունը՝ հավելելով, որ Թուրքիայի եւ Վրաստանի էներգետիկայի նախարարները համաձայնագիր են ստորագրել երկու պետությունների միջեւ բարձր լարման գծեր կառուցելու շուրջ այն բանից հետո, երբ Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթատարը ավելացրել է բարձ լարման էլէկտրահաղորդալարերի սպառման պահանջը։

Գիլաուրին հայտարարել է, որ եթե նախկինում հոսանքի անջատումներն իր երկրի համար մեծ խնդիր էին, ապա ներկայումս Վրաստանն սկսել է էներգիա վաճառել Ռուսաստանին, Թուրքիային, Ադրբեջանին եւ Հայաստանին։

«Վրաստանը տարածաշրջանում եւ Եվրոպայում դարձել է էներգետիկ անվտանգութան կարեւոր կենտրոն։ Վրաստանով են անցնում հյուսիսից հարավ, արեւելքից արեւմուտք գնացող էլեկտրահաղորդալարերը։ Մենք գիտակցում ենք էներգիայի դիվերսիֆիկացիայի կարեւորությունը էներգետիկ անվտանգության գործում»-նշել է վարչապետը։