Մոսկվայի արդեն նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը, ըստ տարբեր լուրերի, կանգնած է ունեցվածքի զգալի մասը կորցնելու վտանգի առջեւ՝ կարդում ենք «ՉԻ» սեպտեմբերի 29-ի համարում։ Մոսկվայի բարձրագույն իշխանություններն, ըստ թերթի, այս օրերին զբաղված են Լուժկովի ունեցվածքի փաստացի հաշվառմամբ։ «ՉԻ»-ի տեղեկություններով, ոուսական հեռուստաընկարություններից մեկն օրերս իր ներկայացուցիչներին է ուղարկել Հայաստան՝ նկարահանելու Լուժկովի ունեցվածքը։ Նույն աղբյուրների համաձայն, Լուժկովը Հայաստանում հողեր ունի Արտաշատում, Նորագյուղում, ջրավազաններ՝ Արմավիրում եւ այսպես շարունակ, որոնք ամբողջությամբ նկարահանվել են։ Բացի այդ, նշվում է, որ ռուսական 5 բանկերում մոտ 5 տասնյակից կազմված ընկերությունների ցուցակ է ներկայացվել, որոնց հետ առնչվող որեւէ զործարք առայժմ որեւէ ձեւով չպետք է կայանա։ Նշվում է, որ այդ ընկերություններից շուրջ 15-ը հայկական են։ Դրանք, ըստ ամենայնի, պատկանում են Հայաստանի չինովնիկական էլիտային, որոնք Լուժկովի տանիքի ներքո Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս բիզնեսներ են արել։ Փաստացի վտանգված է նաեւ այդ ընկերությունների գործունեությունը:
«Չորրորդ ինքնիշխանություն». Լուժկովի հետ «գործ բռնած» 15 հայկական ընկերություննե
Տեղադրություն




























