Եվրամիությունը չպետք է Թուրքիայից կախվածության մեջ ընկնի փախստականների ճգնաժամի կարգավորման ընթացքում: Այդ մասին հայտնել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հույն գործընկեր Նիկոս Կոտզիսի հետ բանակցությունների արդյունքնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք պիտի զգույշ լինենք, որպեսզի Թուրքիայից կախման մեջ չընկնենք եւ որ միգրանտների հետ կապված անցյալ տարվա ճգնաժամը չկրկնվի», - ասել է նա:
Կոտզիսն իր հերթին հայտնել է, որ հույս ունի, որ Անկարան կկատարի ավելի վաղ համաձայնեցված միջոցները փախստականների խնդրի կարգավորման ուղղությամբ: «Իհարկե, կան ներքաղաքական գործոններ, հույս ունեմ, որ դա չի անդրադառնա մեր երկրների միջեւ հարաբերությունների վրա», - հավելել է նա:




























