ԱՄՆ Օկլահոմայի նահանգում մոլեգնած փոթորկից հետո այն շարժվել է Քենթուքիի ուղղությամբ։ Պտտահողմի հետեւանքով տուժել է 10 մարդ, հայտնում է Americaru-ն։
Ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ մրրկահողմը նկատել են Բուֆֆալո ռոուդի շրջանում։ Վնասվել է մի քանի տուն, բնակիչները չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ տներից։ Մի քանի հոգի վնասվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Զոհեր չկան։
Ոստիկանների տեղեկություններով՝ փոթորիկը մեծ վնաս է հասցրել Մեյֆիլիդից արեւելք գտնվող շենքերին։
Մոտ օրերս փոթորկի վտանգը կպահպանվի Միսուրիի, Քենթուքիի եւ Իլինոյսի նահանգներում։




























