Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը կատակ է արել միացված խոսափողի մասին այն բանից հետո, երբ մինչ այդ Նիգերիայում եւ Աֆղանստանում կոռուպցիայի մակարդակը «ֆանտաստիկ» է կոչել` չիմանալով, որ խոսափողը միացված է, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով The Telegraph-ին:
Խորհրդարանում վարչապետի ելույթի ընթացքում լեյբորիստ Մայք Քեյնը նրան հարցրել է. «Նույնիսկ «ֆանտաստիկորեն» կոռումպացված Նիգերիան Բրիտանիային խնդրում է բաց անել անդրծովյան տարածքներում օգտատերերի ռեեստրը: Արդյոք վարչապետը վաղը հակակոռուպցիոն գագաթնաժողովին կհասնի դրան»: «Պատասխանելուց առաջ, նախ երեւի ստուգեմ` արդյոք միացված է խոսափողս», — ի պատասխան կատակել է վարչապետը:
Նա նշել է, որ կառավարությունը թագավորության անդրծովյան տարածքներին հարցում է կատարել երեք հարցի վերաբերյալ. հարկերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, հաշվետվության ընդհանուր ստանդարտների եւ օգտատերերի ռեեստրի, որպեսզի Մեծ Բրիտանիայի օրինապահները կարողանան իմանալ այնտեղ տեղակայված ընկերությունների տերերի մասին:




























