Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւը հրամանագիր է ստորագրել Ազգային գվարդիայի հրամանատար Մելիս Սատբալդիեւին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին, չորեքշաբթի հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւն այսօր` մայիսի 11-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն, Ղրղզստանի Հանրապետության սահմանադրության 64-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն, Սատիբալդիեւ Մելիս Դույշենբեկովիչն ազատվել է Ղրղզստանի Հանրապետության Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնից», — ասված է հաղորդագրության մեջ:
Սատիբալդիեւը Ղրղզստանի Ազգային գվարդիայի հրամանատար էր նշանակվել 2014-ի փետրվարի 22-ին: Նրա պաշտոնաթողության պատճառների մասին չի հաղորդվում:
Ավելի վաղ` չորեքշաբթի Ատամբաեւը պաշտոնից ազատել էր Գլխավոր շտաբի ղեկավար Ժանիբեկ Կապարովին, այդ պաշտոնում նշանակելով Սահմանային ծառայության նախկին ղեկավար Ռայիիմբերդի Դույշենբիեւին:




























