Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը հայտնել է աշնանը Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության համատեղ ֆորումի անցկացման մասին, հայտնել է Ղազախստանի մամուլի ծառայության ղեկավարը: 

Մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ Նազարբաեւը ուշադրություն է հրավիրել ԵԱՏՄ-ի զարգացման վրա, տեղեկացրել է   «Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին աշնանը Եվրասիական տնտեսական միություն-Եվրոպական միություն համատեղ ֆորումի անցկացման մասին»:

Նազարբաեւը նաեւ նշել է  «Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության բազմակողմանի բնույթը»:

Մատվիենկոն Ղազախստանի ղեկավարին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ պատրաստակամություն է հայտնել բոլոր ջանքերը գործադրել երկու երկրի միջեւ ռազմավարական եւ բարեկամական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: