Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած երեք հզոր պայթյունների հետեւանքով շուրջ 100 մարդ է զոհվել, եւս մի քանի տասնյակ վիրավոր կա:

Առաջին հարձակումն իրականացվել է առավոտյան՝ շիաների Մադինաթ էս Սադր թաղամասում: Մահապատն ականապատ ավտոմեքենայով ներխուժել է շուկայի տարածք եւ գործի դրել պայթուցիկ սարքը: Այստեղ շուրջ 65 իրաքցի է զոհվել: Դատելով հրապարակված լուսանկարներից՝ մի քանի շենքեր վնասվել են, ավտոմեքենաներ են այրվել:

Մի քանի ժամ անց եւս մեկ ահաբեկչություն է գրանցվել Էլ Քազիմիա թաղամասում, որը նույնպես բնակեցված է հիմնականում շիաներով: Այստեղ 15 մարդ է զոհվել, 33 վիրավոր կա:

Ըստ ՏԱՍՍ-ի, երրորդ պայթյունը գրանցվել է սուննիների Էլ Ջամիա թաղամասում, որտեղ 7 իրաքցի է զոհվել, 20-ը՝ վիրավորվել: