Ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով Խաղաղ օվկիանոսում վերջին 70 տարիներին 5 փոքրիկ կղզիներ են անհետացել, որոնք գտնվում են Սողոմոնյան կղզիների կազմում:

RuNews24-ի փոխանցմամբ, մասնագետները պնդում են, որ սա տագնապալի փաստ է արշիպելագի եւ աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ ափամերձ քաղաքների համար:

Գիտնականների խոսքով, գլոբալ ջերմացման եւ ուժեղ քամիների հետեւանքով ծովի մակարդակը վերջին 20 տարիներին տարեկան 7 մմ բարձրացել է: Համաշխարհային օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացման միջին տեմպը տարեկան 3 մմ է, սակայն հարյուրամյակի ավարտին այդ ցուցանիշը կաճի: