Թուրքիայի քաղաքացիների համար Եվրամիության հետ անվիզա ռեժիմի հույսերը գնալով պակասում են։ Այս մասին BBC-ին ասել է Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը։
Ստրասբուրգում եվրոպացի գործընկերների հետ հանդիպումներից հետո նախարարը նշել է, որ այդ հարցով բանակցությունները հասել են վճռորոշ փուլի։
Բոզքըրի կարծիքով Թուրքիան բավականաչափ բան է արել, որպեսզի անվիզա ռեժիմի մասին պայմանագիրը կնքվի։
Սակայն Եվրամիությունը պահանջում է, որ Թուրքիան փոփոխություններ կատարի իր հակակոռուպցիոն օրենսդրության մեջ՝ նեղացնելով ահաբեկչության սահմանումը։
Բոզքըրը պնդում է, որ Թուրքիան չի դիմի այդ քայլին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը չի փոխելու հակակոռուպցիոն օրենքները ԵՄ-ի հետ անվիզա ռեժիմ ստանալու դիմաց։




























