Պետք է արգելել զենքի վաճառքը բոլոր հակամարտող կողմերին: Այս մասին լրագրողներին մայիսի 12-ին Կառավարության նիստից հետո ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Շավարշ Քոչարյանը շեշտել է, որ դա իր անձնական կարծիքն է: «Եթե արդեն հնչում են «Ես չվաճառեմ՝ մեկ ուրիշը կվաճառի» ոճի հայտարարություններ՝ ուրեմն ավելի լավ է առհասարակ ամբողջովին արգելել զենքի վաճառքը հակամարտող կողմերին»,- հավելել է նա: