Լոնդոնի ICE Futures  բորսայում  Brent ապրանքանիշի նավթի ֆյուչրսները հունիսին մատակարարմամբ ապրիլի  29-ից ի վեր առաջին անգամ բարձրացրել են մեկ բարելի դիմաց 48 դոլարից ավելիի, վկայում են առք ու վաճառքի տվյալները:   

Brent ապրանքանիշի հուլիսյան ֆյուչրսների գինը բարձրացել է  0,88 տոկոսով եւ կազմել է մեկ բարելի դիմաց 48,02 դոլար, հայտնում է Gazeta-ն:  

WTI ապրանքանիշի նավթի հուլիսյան ֆյուրչսների գինն ավելացել է  0,95 տոկոսով, հասնելով մեկ բարելի դիմաց 46,69 դոլարի: