Զարգացման ասիական բանկը նվազեցրել է տնտեսական աճի կանխատեսումը Ադրբեջանի համար:
ԶԱԲ-ի՝ Asian Development Outlook 2010 Update զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում տնտեսական աճի կանխատեսումը 3,8 տոկոսի շրջանակներում է՝ նախկին 9,5-ի փոխարեն, իսկ 2011-ին ակնկալվում է 3,5 տոկոս՝ 9,7 տոկոսի դիմաց:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 4,8-ից 4 տոկոսի: Սակայն Ադրբեջանի պես կտրուկ անկում չի նախատեսվում:




























