ԱՄՆ Նյու Հեմփշիրի նահանգում թեթեւշարժիչանի օդանավը վայրէջքի ժամանակ կողաշրջվել է եղնիկին բախվելու պատճառով։Կենդանին մահացել է, ուղեւորները ողջ են, հայտնում է Boston Globe-ը։

Vans RV-8 մոդելի օդանավը երկու ուղեւորով կողաշրջվել էր Քին քաղաքի «Դիլլանթ Հոփքինսի» օդանավակայանում վայրէջք կատարելիս, ասված է Քաղավիացիայի դաշնային վարչության (FAA) հայտարարության մեջ։

Եղնիկը մահացել է օդանավի հետ բախվելու հետեւանքով։ Օդանավում եղած անձինք չեն տուժել եւ հրաժարվել են բուժօգնությունից։ Միջադեպը հետաքննում է FAA-ն։