Թուրքիան պետք է կատարի ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազականացման համար մինչ այդ համաձայնեցված պայմանները: Այս մասին Բեռլինում ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը՝ ելույթ ունենալով WDR հեռուստառադիոընկերության կազմակերպված ֆորումի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Գնդակը հիմա Թուրքիայի դաշտում է»,- ասել է Գերմանիայի ատգործնախարարը: «Եթե նա կատարի իր պարտավորությունները, ապա ես կողմ եմ, որ մենք էլ մեր կողմից կատարենք մեր պարատվորությունները վիզային ռեժիմի ազատականացման հարցում»,- շեշտել է Շթայնմայերը:




























