Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը Բեռլինում Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ղարաբաղյան հակամարտության թեման։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական կայքից։

Հանդիպման ժամանակ ընդգծվել է բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու կարեւորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար քաղաքական լուծում գտնելու նպատակով։ Շթայնմաները կոչ է արել, որպես առաջին քայլ, կայունացնել գործող հրադադարի ռեժիմը, որպեսզի վերջապես հնարավոր լինի քաղաքական բանակցություններ վարել երկարաժամկետ լուծում գտնելու համար։

«ԵԱՀԿ-ում իր նախագահության շրջանակներում Գերմանիան հավատարիմ է մնալու հակամարտության լուծման ուղիներ փնտրելուն։ Գերմանիան աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությանը, որի նպատակն է հակամարտության բոլոր կողմերի հետ լուծում գտնել»,- ասված է Շթայնմայերի հայտարարության մեջ։