Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրի քաղաքապետարանի կանանց հարցերով վարչությունը հասարակական տրանսպորտում կին վարորդների թիվը մեծացնելու նպատակով ակտիվ աշխատանքներ է իրականացնում։

Ինչպես տեղեկացնում է Դիարբեքիրի քաղաքապետարանի կայքը, 60 կին դիմել է քաղաքապետարան՝ ավտոբուսի վարորդ դառնալու համար։ Նշվում է, որ քաղաքապետարանի կանանց հարցերով վարչությունը աշխատանքներ է իրականացնում, որ միայն այս տարի քաղաքային տրանսպորտը համալրվի եւս 35 կին վարորդներով։

Դիարբեքիրի քաղաքապետարանը ավտոբուսի վարորդ դառնալ ցանկացող կանանց համար դասընթացներ է կազմակերպում, որի ավարտին հաջող քննություն հանձնելուց հետո կանայք համալրում են հասարակական տրանսպորտի վարորդների ցանկը։