Կյանքի 85-րդ տարում ԱՄՆ-ում մահացել է հոլիվուդյան հայտնի դերասան Թոնի Քերթիսը: Entertainment Tonight-ի փոխանցմամբ, դերասանի դուստրը՝ Ջեյմի Լի Քերթիսը հաստատել է նրա մահվան մասին տեղեկատվությունը:

Թոնի Քերթիսը ծնվել է 1925թ. հունիսի 3-ին: Նա եղել է Հոլիվուդի ամենաճանաչված դերասաններից մեկը: Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպես «Վիկինգներ»-ն ու «Սպարտակ»-ը: Ներկայացվել է «Օսկարի» «Չխոնարհվողները» ֆիլմի համար: Քերթիսը խաղացել է  գլխավոր դերերից մեկը, Մերիլին Մոնրոյի մասնակցությամբ «Ջազում միայնա ղջիկներն են» ֆիլմում: