Lifenews հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Անդրեյ Միխեեւն ազատվել է պաշտոնից: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով RNS գործակալությունը:

News Media հոլդինգի տնօրենի առաջին տեղակալ Անատոլի Սուլեյմանովը հայտարարել է, որ Միխեեւին այդ պաշտոնում կփոխարինի Իլյա Մելեխինը, որը հիմա գլխավորում է պետերբուրգյան Life78-ի խմբագրությունը:

Հոլդինգի գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովը RNS-ին պարզաբանել է, որ Միխեեւի ազատումը կապված չէ ալիքի քաղաքականության շուրջ «հայացքների անհամապատասխանության» հետ: «Դա իմ անձնական որոշումն էր, պարզապես որոշեցի, որ նա պետք է հեռանա»,- հայտարարել է Գաբրելյանովը: