Երկու անհայտ անձիք Օդեսայում ավտոմատ զենքից կրակել են ավտտոմեքենայի վրա ու սպանել մի իրավապաշտպանի, հայտնում է Ուկրաինայի ազգային ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նախնական տեղեկություններով, երկու չարագործներ Օդեսայում ավտոմատ զենքից կրակել են ավտոմեքենայի վրա, ինչի հետեւանքով սպանվել է մի իրավապաշտպան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տեղական «Թայմեր» ինտերնետային պարբերականի տվյալներով, զոհվածը «Պրիվիլեգիա» հոլդինգի ղեկավարն էր, որը ներկայացնում էր էստոնացի գործարար Մարսել Վիխմանի՝ Զատոկայում ափամերձ շինարարության խոշոր նախագծի հեղինակի շահերը: Հոլդինգը զբաղվում էր նախագծի իրավաբանական՝ այդ թվում շինարարության համար հողահատկացման հարցերով:

Մայիսի 16-ի առավոտան Страна.ua –ն, վկայակոչելով իր սեփական աղբյուրները, հայտնել է որ իրավապաշտպանը ողջ է մնացել:

 Աղբյուրը հայտնել է, որ հիմա հանցագործերին որոնելու ակտիվ աշխատանքներ են իրականացվում:

Նաեւ հայտնի է դարձել, որ կատարվածից մի քանի ժամ առաջ հանցագործության վայրից ոչ հեռու հայտնաբերվել է մեքենա, որի մեջ հրազեն է եղել: