Իջեւանում կայացած կառավարության արտագնա նիստում այսօր` սեպտեմբերի 30-ին հաստատվել է 2011 թ. պետական բյուջեի նախագիծը, ինչպես նաեւ բյուջետային ուղերձը։ Փաստաթուղթը հոկտեմբերի 2-ին կներկայացվի Ազգային Ժողովի քննարկմանը։
Պետական բյուջեի եկամուտները ծրագրավորվել են 850 մլրդ դրամ (մոտ 2,35 մլրդ դոլար), իսկ ծախսերը՝ 998 մլրդ դրամ (մոտ 2,75 մլրդ դոլար)։ Դեֆիցիտը 148 մլրդ դրամ է (մոտ 407 մլն դոլար)։ Ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության՝ բյուջեի ծախսերը 10 մլրդ դրամով ավելացվել են նախագահի պահանջով։
Բյուջեի հիմքում ընկած են հետեւյալ մակրոտնտեսական կանխատեսումները. ՀՆԱ աճը՝ 4,6 տոկոս, գնաճը՝ 5,7 տոկոս։




























