Հունաստանում Հայաստանի դեսպանատանը կայացել է Հունա-հայկական առեւտրաարդյունաբերական պալատի արտահերթ ժողովը, որը գումարվել էր երկարատեւ ընդմիջումից հետո:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արտահերթ ժողովին ելույթներ են ունեցել Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը, պալատի երկարամյա նախագահ Խորեն Դանիելյանը, փոխնախագահ Պետրոս Կուրունլյանը, որոնք իրենց խոսքում կարեւորել են պալատի վերագործարկման անհրաժեշտությունը` ի շահ հայ-հունական առեւտրատնտեսական, գործարար կապերի զարգացման եւ ամրապնդման:
Ժողովի մասնակիցներն ընտրել են պալատի նոր վարչության անդամներին: Նորընտիր վարչությունը ժողովի ավարտից հետո գումարել է իր անդրանիկ նիստը` պալատի նոր նախագահ ընտրելով Պետրոս Կուրունլյանին:




























