Մայիսի 14-ին տան տանիքում կախված հայտնաբերված 16-ամյա աղջիկը Արագածոտնի մարզի գյուղերից մեկից էր: Մեր տեղեկություններով, աղջիկը սովորում էր 11-րդ դասարանում, նա կիրթ ու լավ ընտանիքից էր, տան փոքր երեխան ՝ ունի իրենից մեծ մեկ եղբայր:
Համագյուղացիների խոսքով՝ աղջիկը նման քայլի դիմելու ոչ մի պատճառ չի ունեցել, թե ինչու է ինքնասպանություն գործել՝ բոլորի համար մնում է անհայտ:
16-ամյա աղջկան հուղարկավորել են երեկ՝ մայիսի 16-ին:
Նշենք, որ դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործով կատարվել է դիակի արտաքին զննություն, որի արդյունքում անչափահասի հագին եղած վերնազգեստի աջ գրպանից հայտնաբերվել է երկտող՝ «Ես իմաստ չեմ գտնում ապրելուս մեջ…», որտեղ աղջիկը ներկայացրել է իր՝ նման քայլի գնալու պատճառները:
Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:




























