Հայաստանն ու Թուրքիան խնդիրներ ունեն սահմանամերձ շրջաններում հեռուստաալիքների հեռարձակման հետ կապված։ Այս մասին մայիսի 17-ին խորհրդարանում ասել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի փոխնախագահ Ժիրայր Դադասյանը՝ ներկայացնելով կառույցի 2015-ին կատարած աշխատանքը։
Թուրքական ալիքների ծածկույթը սահմանով անցնելու մասին ՕԵԿ պատգամավոր Լեւոն Դոխոլյանի հարցին ի պատասխան՝ Դադասյանը նշեց, որ նման խնդիր կա նաեւ Թուրքիայում։ Հարցը կարգավորման կարիք ունի։





























