Դաղստանում Ռուսաստանի ԱԴԾ հատուկ նշանակության ջոկատը գրոհել է Դերբենտի նախկին քաղաքապետ Իմամ Յարալիեւի տունը, հայտնում է Life-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ այս պահին Աթաեւի փողոցը, որտեղ գտնվում է տունը, փակ է։ Շուտով խուզարկություն պետք է ընթանա։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խուզարկումներ են ընթանում Դերբենտում եւ Մախաչկալայում Յարալիեւի 2 բնակարաններում, ինչպես նաեւ ամառանոցում։

2015-ին նախկին քաղաքապետի դեմ քրեական գործ էր հարուցվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Նրան կասկածում էին 2014-ին դաշնային հողերը համայնքային սեփականության վերածելու մեջ։ Հետաքննության տվյալներով՝ նա պետությանը 36 մլն ռուբլու վնաս է հասցրել։

Յարալիեւը Դերբենտի քաղաքապետն էր 2010-2015թթ..։