Ժաննա Նեմցովան բողոքարկել է հոր՝ Բորիս Նեմցովի սպանության գործի շրջանակում Ազգային գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովին հարցաքննելու վերաբերյալ Ռուսաստանի Քննչական կոմիտեի մերժումը:
«Սպանության կատարողների վերաբերյալ քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո այդ անձի հարցաքննության անհրաժեշտության հարցում մեր համոզմունքը միայն ամպարնդվեց, բայց քննությունը մերժեց մեզ, ինչպես միշտ առանց հիմնավորումների: Այս կապակցությամբ ես բողոքարկում եմ գեներալ Վիկտոր Զոլոտովին հարցաքննելու մերժումը»,- պատմել է ՏԱՍՍ-ին Նեմցովայի դաապաշտպան Վադիմ Պրոխորովը:
Ժաննա Նեմցովան դեռ 2015-ի նոյեմբերին էր պահանջել հոր սպանության գործի շրջայակում հարցաքննել Վիկտոր Զոլոտովին, որն այդ ժամանակ ՆԳՆ Ներքին զորքերի հրամանատար էր: Իր միջնորդության մեջ նա հայտնել էր,որ սպանության կատարողներն ու կազմակերպիչները Զոլոտովի ենթակայության տակ են գտնվել ու դրա համար էլ նա «կարող է տեղեկություններ իմանալ Նեմցովի սպանության հանգամանքների վերաբերյալ»: Բացի դրանից միջնորդության մեջ շեշտված էր Զոլոտովի ու Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովի ընկերության փաստը:





























