Սիրիայում թուրքերի կողմից ռուսական «Սու-24» օդանավը խոցելուց հետո  ՌԴ-ի պատժամիջոցների հետեւանքով Թուրքիայի Անթալիա հանգստավայրում բազմաթիվ հյուրանոցներ են փակվում ու հանվում վաճառքի։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ռուսական օդանավը խոցելուց հետո Անթալիայում սկսված տուրիզմի անկումը արագ տեմպերով շարունակվում է։

2016-ի հունվարից սկսած Անթալիա այցելող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել եւ արդեն մայիսի առաջին կեսին անկումը հասել է 47 տոկոսի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Նշվում է, որ այս հանգամանքը բազմաթիվ հյուրանոցների ու տուրիստական ընկերությունների սնանկացման եզրին է հասցրել։