Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 18-ից 19-ը հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 1 եւ մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել է գողության` 8, խարդախության` 10, հարկերից խուսափելու` 4, համակարգչային հանցագործության եւ կաշառակերության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի եւ կողոպուտի` 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու 2 եւ գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 22-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: