Կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի մասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը Կոնստանտին Ստանիսլավկուն է հիշեցնում: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Հարցին, թե այդ հայտարարությունը որքանով էր կապված ԼՂ համակարտության շփման գծում ապրիլի սկզբին ռազմական գործողությունների ծավալման հետ, նա պատասխանեց, որ պատերազմը միշտ էլ սրում է հասարակության ընկալումները:

«Բնական է, որ փորձում են ինչ-որ կերպ հանգստացնել հասարակությանը նման հայտարարություններով: Կարդալով վարչապետի հայտարարությունը կոռուպցիայի մասին, ես հիշեցի Ստանիսլավսկիին»,-ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 12-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է պետական կառավարման համակարգի օպտիմալացման ուղղված աշխատանքների, մոտեցումների վերանայման անհրաժեշտության մասին, մասնավորապես, կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի համատեքստում: