2016-ի սկզբից մինչեւ հիմա Ռուսաստանից դրամական փոխանցումների անկում գրեթե չի նկատվում: Այս մասին մայիսի 19-ին Հայաստանի Աժ-ում հայտնել է Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը, ելույթ ունենալով ԿԲ-ի 2016-ի դրամավարկային քաղաքականության նախագծի քննակումներում:

Առաջին 4 ամիսների արդյունքներով Ռուսաստանից տրանսֆերտների հոսքը կազմել է 378 մլն դոլար, ինչը ընդամենը 10 մլն դոլարով կամ 2.5 տոկոսով է քիչ 2015-ի այդ նույն ժամանակահատվածի համեմատ: «Տարբերությունը, ինչպես տեսնում եք, մեծ չէ, ու անհանգստանալու կարիք չկա: Իրավիճակը բոլորովին այլ է, քան անցած տարի: Դրական փոփոխություների պատճառները պարզ են՝ ռուսական ռուբլու ամրապնդումը եւ ալյլ գործոներ»,- ասել է Ջավադյանը: