Հայաստանում բանակի խնդիրների մասին լռել չի կարելի: Այս մասին մայիսի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Անդրադառնալով հայկական լրատվամիջոցների խնդիրներին՝ մասնավորապես ապրիլյան իրադարձությունների լուսաբանման համատեքստում, Քոչարյանը նշեց, որ շատ լրատվամիջոցներ հրապարակում են իրենց նյութերը միայն հայերենով, մինչդեռ ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցներ ունեն եւ՛ ռուսերենով, եւ՛ անգելենով հրապարակումներ: «Մենք չենք կարող մեր խոսքը հասցնել միջազգային հանրությանը: Մենք ունենք ռեսուրսներ, բայց մենք դրանք սխալ ենք գործածում»,- շեշտել է Կարեն Քոչարյանը :

Նկատենք, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի թե՛ պետական, թե՛ հանրային հեռուստաալիքներով ամեն օր ցուցադրվում են նորությունների ռուսերեն ու անգլերեն թողարկումներ: