Հայաստանի բանկային համակարգում չաշխատող վարկերի տեսակարար կշիռը կրճատվել է մինչեւ 4 տոկոս։ Այս մասին մայիսի 19-ին խորհրդարանում ասել է ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանը՝ ելույթ ունենալով 2016-ին ԿԲ դրամավարկային քաղաքականության նախագծի քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ 2016-ի սկզբի դրությամբ դրանց տեսակարար կշիռը հասել էր 6.98 տոկոսի, սակայն 4 ամսում զգալի պակասել է՝ մոտ մինչեւ 4 տոկոս։