Այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է. ողջ աշխարհի հույները խնկարկում են իրենց հայրենակիցների հիշատակը, որոնք ցեղասպանության ենթարկվեցին Օսմանյան Թուրքիայում` Զմյուռնիա քաղաքում եւ Պոնտոսի սեւծովյան առափնյա տարածքներում: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Հիշեցնեմ, որ անցյալ տարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց հայտարարություն, որով դատապարտեց Օսմանյան Թուրքիայի կողմից հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:
Ի համերաշխություն հույն ժողովրդի եւ մեր հույն գործընկերների` առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել ցեղասպանված հույն նահատակների հիշատակը»,-նշել է Սահակյանը:





























