Միակ ոլորտը, որտեղ ԵՏՄ ֆինանսական կարգավորիչները չեն շտապում բարեփոխումներ իրականացնել, միասնական արժույթն է։ Մյուս ոլորտներում համագործակցությունն ընդլայնվում է։ Այս մասին մայիսի 19-ին ԱԺ-ում ասել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
Նրա խոսքով՝ ԵՏՄ երկրների միջեւ կապիտալի տեղաշարժի սահմանափակում չկա։ Հայաստանում ոչ ռեզիդենտ անձինք կարող են ազատ ավանդներ դնել եւ վարկեր վերցնել։ Ավելին՝ Հայաստանի բանկերին թույլատրվում է ԵՏՄ այլ հանրապետություններում Հայաստանի ոչ ռեզիդենտ պարտապաններից գրավային ունեցվածք վերցնել։ «Մեր բանկերն իրավունք ունեն գույք գրավ վերցնել ասենք Ղրղզստանում կամ Չեչնիայում։ Մենք կգնահատենք ռիսկի աստիճանը եւ անհրաժեշտության դեպքում կպահանջենք բարձրացնել ռիսկային վարկի գնահատականը»,- հավելել է Ջավադյանը։



























