Դոլարի բորսային փոխարժեքն ապրիլի 18-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 67 ռուբլու շեմը: Մոսկվայի ժամանակով 17:08-ի դրությամբ, ամերիկյան արժույթը 67.12 ռուբլի է արժեցել: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:
Եվրոյի փոխարժեքը մայիսի 11-ից ի վեր առաջին անգամ հատել է 75 ռուբլու սահմանագիծը՝ կազմելով 75.18 ռուբլի:
Մայիսի 20-ի համար Ռուսաստանի Բանկը սահմանել է արժույթների հետեւյալ փոխարժեքը. մեկ դոլարը՝ 66.21 ռուբլի, մեկ եվրոն՝ 74.28 ռուբլի:
Ըստ Lenta.ru-ի, ռուբլու փոխարժեքի նվազումը տեղի է ունենում նավթի գների անկման ֆոնին: Մոսկվայի ժամանակով 17:03-ի դրությամբ նավթի Brent տեսակի մեկ բարելի գինը հասել է 47.64 դոլարի:





























