Լոռու մարզի Ալավերդի քաղաքում մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը հրազենից վիրավորված Էդվարդ Պողոսյանի վիճակը կայուն ծանր է: Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ Էդվարդն ունի կրծքավանդակի հրազենային վիրավորում, վնասվել է ձախ թոքը: Նրան վիրահատել են, գտնվում է հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում:

Նշենք, որ մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը հրազենից մահացած 41-ամյա Վարդան Ավագյանը 2007 թ. մարտի 18-ից ՌԴ Կրասնոդարի ՆԳԳՎ կողմից հետախուզման մեջ է եղել՝  ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 3-րդ մասի /խարդախություն/ մեղադրանքով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը Ալավերդիում  կրակոցներ են հնչել. կա 1 զոհ եւ 1 վիրավոր:

Դեպքի հանգամանքները պարզվում են: