Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում մայիսի 21-22-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ տեղի կունենա «Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումը»:

Ֆորումի մասնակիցներին ուղերձներով կդիմեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, բացման խոսքով հանդես կգան Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը եւ ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ֆորումին հրավիրված են ՀՀ եւ ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Ֆորումին մասնակցելու են 10 քաղաքական կուսակցություն Հայաստանից եւ 5՝ Լեռնային Ղարաբաղից:

Միջոցառմանը մասնակցելու են նաեւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: