Հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտնում Կենտրոնական բանկի արգելքը, ըստ որի փոխանակման կետեր այլեւս չպետք է լինեն: Այժմ արժույթը կարելի  փոխանակել միայն բանկերի բաժանմունքներում: Սակայն, ինչպես գրում է «Կոմերսանտը», սեպտեմբերի 30-ի երեկոյան Ռուսաստանում դեռ աշխատում էին 126 կետեր, որոնցից 99-ը Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում:

ԿԲ-ի տվյալներով, փոխանակման կետերի քանակը վերջին օրերին նվազում է ժամ առ ժամ: Սեպտեմբերի 30-ի առավոտյան դեռ գործում էր 139 փոխանակման կետ:

ԿԲ-ն որոշել է հրաժարվել փոխանակման կետերից 2010թ. սկզբին: Կարգավորչի տվյալներով, փոխանակման կետերում բազմաթիվ խախտումներ են արվում: Մասնավորապես պարզվել է, որ ցուցանակների վրա այլ փոխանակման գին է, իրականում այլ գնով է փոխանակվում:

Փոխանակման կետերը Ռուսաստանում մեծ դեր են կատարել 90-ականներին: Այսպես, 1995-98թ.թ. դրանց թիվը եղել է 11,5 հազար: 2010թ. առաջին կեսին դրանց թիվը նվազել է մինչեւ 615-ի: