Ռուսաստանում չթույլատրված հանրահավաքի անցկացման վայրում ոստիկանությունը ձերբակալել է մի շարք լրատվամիջոցների ՝ այդ թվում ռուսական «ՌԻԱ Նովոստիի», «Ռոսիյա սեվոդնյայի» ու ՏԱՍՍ-ի լրագրողները:
Լրագրողները լուսաբանում էին Հողային օրենսգրքում փոփոխությունների դեմ բողոքողների ակցիան: Ոստիկանները նրանց խնդրել են ներկայացնել փաստաթղթերը, ինչը լրագրողները արել են: Բայցեւայնպես լրագրողներին ուժի կիրառումով մտցրել են ավտաբուս ու տարել:
Կարագանդայում նույնպես ոստիկանությունը ձերբակալել է լրագրողների, նրանցից վերցրել բջջային հեռախոսները ու տարել ոստիկանություն:
Ավելի ուշ լրագրողներին բաց են թողել, հայտնել է «Ինտերֆաքս» գործակալության թղթակիցը, որը նույնպես ձերբակալվել էր:
Ղազախստանի գլխավոր դատախազի տեղակալ Անդրեյ Կրավչենկոն հաստատել է ձերբակալությունները: Սակայն նրա խոսքով ձերբակալվածները ապօրինի հանրահավաքների նախաձեռնողներն ու կազմակերպիչներն են: Նա հերքել է սոցցանցերի այն տեղեկությունը, որ ձերբակալվածների թիվը 500-ի է հասնում: Նրա խոսքով ընդամենը 40 մարդ է ձերբակալվել:




























