Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունում խոստացել են վերլուծել ոստիկանության աշխատակիցների գործողությունները Աստանայում լրագրողների ձերբակալության ընթացքում եւ միջոցներ ձեռք առնել ապագայում նման միջադեպերը կանխելու համար: Այդ մասին հայտնել է ՆԳՆ վարչական ոստիկանության նախագահ Իգոր Լեպեխան, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Վստահ եմ, որ դա դիտավորյալ չի արվել, թյուրիմացություն է տեղի ունեցել: Հետագայում մենք կվերլուծենք աշխատակիցների գործողությունները եւ միջոցներ ձեռք կառնենք, որպեսզի նման միջադեպեր տեղի չունենան», — հայտնել է նա:

Նա նաեւ հայտնել է, որ լրագրողները ձերբակալվել են  20-ից 30 մարդուց կազմված խմբի հետ, որոնք փորձել են անցնել հրապարակ  «Բայտարեկ» հուշահամալիրի մոտ` չարտոնված հանրահավաք անցկացնելու համար: