Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում Միկոյան եւ Գալշոյան փողոցների խաչմերուկում գտնվող այգու ծառերը երեկ՝ մայիսի 20-ին գողացել են։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ գողացել են արծաթափայլ եղեւնիներ եւ «Տուա» տեսակի տասը ծառ։
Նոր Նորքի վարչական շրջանի աշխատակազմից այս մասին այսօր ահազանգել են ոստիկանություն։ Դեռ հայտնի չէ՝ ովքեր են արմատախիլ արել եւ տարել ծառերը։ Հետաքննություն է կատարվում։




























