ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի բացառում կառավարության կազմում հնարավոր  փոփոխությունները:  Լրագրողների հետ զրույցում այսօր` մայիսի 21-ին,  վարչապետը նշեց, որ միշտ էլ փոփոխություններ եղել են եւ էլի կլինեն: Նա ասաց, որ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում հայտնի կլինի խորհրդարանական նոր մոդելը եւ այն քաղաքական ուժերը, որոնք կստանան ժողովրդի վստահության քվեն եւ կձեւավորեն նոր կառավարություն:

«Միշտ էլ կլինեն փոփոխություններ, չեմ բացառում, բայց այդ ընթացքում կառավարությունը նաեւ քայլեր կանի, որպեսզի վերականգնի ժողովրդի վստահությունը: Ժողովրդի մոտ այդ անվստահությունը տարիների ընթացքում է կուտակվել եւ ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս արագ գանք վստահության մթնոլորտի ստեղծմանը եւ գնանք առաջ: Բոլորս պետք է մասնակցենք այդ գործընթացին, միայն կառավարությունով հնարավոր չէ հասնել դրան»,-ընդգծեց վարչապետը: