«Ռոսիա» ավիաընկերության՝ Սանկտ Պետերբուրգից Անապա թռչող ինքնաթիռը հարկադրված է եղել օդանավակայական վերադառնալ: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Նախնական տվյալներով, պատճառը թռչնի հետ բախումն է, ինչը հանգեցրել է ինքնակառավարման համակարգի խափանման:

«Օդանավակայանում ուղեւորներին պահուստային օդանավ են տրամադրել, որը ժամը 10:50-ին մեկնել է Պետերբուրգից»,- նշել են ավիաընկերությունում:

120 ուղեւորներից ոչ ոք չվերթից չի հրաժարվել: