Մայիսի 22-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գ.Նժդեհի փողոցում՝ Շենգավիթի թաղապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Գ.Նժդեհի փողոցի թիվ 26 հասցեում գտնվող Շենգավիթի թաղապետարանի մոտակայքում բախվել են մոտոցիկլը AA005 պ/հ (վարորդ՝ Ա. Թ.) եւ «Մերսեդես» մակնիշի 35 UD 081 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Գ.):

Տուժած Ա.Թորոսյանը հրաժարվել է հոսպիտալացումից:

Կանչի վայրում է գտնվել շտապօգնության թիվ 62 բրիգադը:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: