ԳԼՈՆԱԱՀ համակարգի ազդանշանների շտկման եւ մոնիտորինգի երկրային կայաններ կտեղադրվեն Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում եւ Նիկարագուայում: Այդ մասին հայտնել է «Ռոստիեզերքի» ղեկավարի տեղակալ Սերգեյ Սավելեւը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Նախատեսել ենք ԳԼՈՆԱԱՀ կայաններ տեղադրել Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում եւ Նիկարագուայում: Խոսքը ԳԼՈՆԱԱՀ մոնիտորինգի կայանների մասին է», — ասել է նա:

Հայաստանում եւ Բելառուսում կայանները կեղադրվեն  2016-ին, իսկ այլ կայանների շինարարության ժամկետների շուրջ առայժմ պայմանավորվում են, նշել է Սավելեւը: