Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ հանել են բոլոր այն խնդիրները, որոնք խանգարում էին Ռուսաստանին անդամակցել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը:
«Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները պայմանավորվել էին, որ սեպտեմբերին պետք է ավարտվեին դրա շուրջ ընթացող բանակցությունները: Կարող եմ ասել, որ մինչեւ սեպտեմբերի վերջ դա պետք է տեղի ունենար եւ երեկ մեզ դա հաջողվեց»,- «Ինտերֆաքսի» փոխանցմամբ ասել է նախարարը։




























